"Շուշի" հիմնադրամը որպես հասարակական բարեգործական կազմակերպություն պետականորեն գրանցվել է ԼՂՀ Արդարադատության պետվարչության կողմից 2001 թ. ապրիլի 18-ին, իսկ որպես հիմնադրամ վերագրանցվել է ԼՂՀ պետական ռեգիստրի կողմից 2005 թ. մարտի 3-ին:

"Շուշի" հիմնադրամը նպատակ ունի սատարել Արցախի, ինչպես եւ Շուշի բերդաքաղաքի մշակութային զարգացմանն ու բարոյահոգեւոր վերելքին, համակարգող դեր կատարել հայաստանյան ու արտերկրի ներդրողների համար, վերականգնել Շուշի քաղաքը, ձգտելով հնարավոր սահմաններում պահպանել նրա մինչ 1920 թ. ունեցած պատմաճարտարապետական տեսքը, ինչպես եւ նրա համահայկական մշակութային կենտրոնի դերը, մշտապես պատերազմների թատերաբեմ հանդիսացող բերդաքաղաքը դարձնել խաղաղության եւ մշակույթի կենտրոն:

"Շուշի" հիմնադրամի հիմնադիրն է գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:

Հիմնադրամի բարձրագույն օրգանն է Հոգաբարձուների խորհուրդը:

Հիմնադրամը ղեկավարվում է կառավարչի կողմից, որը պատասխանատու է Հոգաբարձուների խորհրդի առաջ:

 


Գլխավոր էջ | Ռեֆերենդում | Պատմություն | Ծրագրեր | Ընթացիկ ծրագրեր | Լուսանկարներ | Հետադարձ կապ